Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
«Ուստի ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն»,– ասված է ՍԴ–ի հայտարարությունում։






