«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

21 Հոկտեմբերի, 2026

 

Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու, նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում»:

Այնուհետև ավելացրել է, որ հանքարդյունաբերական դերը մեր տնտեսության համար շատ էական է։

Հետաքրքիր է, սակայն, որ 2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ բավական այլ շեշտադրումներ էր անում։

«Առժամանակ կասեցվելու են ընդերքօգտագործման համար տրամադրվող նոր թույլտվությունների գործընթացը՝ մինչև օրենսդրական հստակեցումները, շրջակա միջավայրի, առողջության, սոցիալ-տնտեսական ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը»,- ասում էր Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով իր ղեկավարած կառավարության առաջին ծրագիր։  Նա նշում էր, որ պետք է սերունդների հարստությունը չմսխել;

Մեկ տարի անց՝ 2019 թվականի ապրիլի 22-ին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսում էր արդեն Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին։

«Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում»,- խոստանում էր նա:

Այսինքն՝ այն ժամանակ հանքարդյունաբերությունը ներկայացվում էր որպես տնտեսության այն ճյուղերից մեկը, որը պետք է չլիներ առաջնային տեղերում, փոխարենը պետք է զարգանային  տեխնոլոգիական և բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտները։

Այսօր ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հենց հանքի շահագործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հարց է առաջանում՝ ի՞նչ եղավ այդ ռազմավարական նպատակի հետ, ինչո՞ւ է իշխանությունը «պետք է հանքերը հնարավորինս քիչ շահագործենքի»-ից դարձան «անխնա շահագործենք» թեզերի կրողներ։

Փաշինյանի՝ տարբեր տարիների ելույթները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման․ հայտարարություն

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման․ հայտարարություն

Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման։ Ստեփանավանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին  հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից...