Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է․ «Ժողովուրդ»

15 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։

Ըստ քաղաքապետարանում տարածված տեղեկությունների՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ Սևակ Մելքոնյանին։ Ի դեպ, Սևակ Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։

Սակայն կադրային փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պապիկյանը։ Քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, որ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է լքի համակարգը։

Այս իրավիճակին զուգահեռ քաղաքապետարանում ակտիվ քննարկումներ են ծավալվում նաև այն հարցի շուրջ, թե ինչ ճակատագիր է սպասվում նախկին այն պաշտոնյաներին, որոնք ներգրավված են տարբեր քրեական վարույթներում, որոնց լիազորությունները կասեցված են, և որոնց հետագա պաշտոնավարման հեռանկարն ամբողջությամբ կախված է դատական գործընթացներից։ Ստեղծված իրավիճակում որևէ մեկը չի կարող հստակ ասել՝ այդ պաշտոնյաները կվերադառնա՞ն համակարգ, թե՞ ոչ։

Որպես օրինակ՝ հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվել էին և կալանավորվել։ Նրանց թվում էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Նրա վերաբերյալ քրեական գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, սակայն օրեր առաջ այդ գործը քննող դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին։

Ստացվում է, որ քաղաքապետարանում, մի կողմից, արդեն մեկնարկել է կադրային փոփոխությունների և պաշտոնանկությունների նոր փուլը, իսկ մյուս կողմից նախկին այն պաշտոնյաները, որոնք անցնում են քրեական գործերով, չեն շտապում ազատման դիմումներ ներկայացնել՝ սպասելով դատարանի վերջնական որոշումներին։ Սակայն հենց դատական համակարգում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը, երբ անգամ գործ քննող դատավորների լիազորություններն են դադարեցվում, ավելի է խորացնում անորոշությունը և երկարաձգում այդ պաշտոնյաների ճակատագրի վերաբերյալ հարցերի պատասխանները»։

Նմանատիպ նյութեր

«Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

«Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

Հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։ Տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։ Նշված սահմանափակման...

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հոկտեմբեր ամսվա համար ևս տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են...

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի...

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել...

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ղազախստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Կասիմ Ժոմարտ-Տոկաևին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ղազախստանի...