Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

15 Հոկտեմբերի, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել փոխադարձ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հավելել, որ ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է:

Իգնասիո Կասիսը հավելել է, որ Շվեյցարիան ևս կարևորում է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացումը: Վերջինս ողջունել և կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ տեղի կունենա խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի...

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ղազախստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Կասիմ Ժոմարտ-Տոկաևին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ղազախստանի...

Տաջիկստանի նախագահը ժամանել է Հայաստան

Տաջիկստանի նախագահը ժամանել է Հայաստան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Տաջիկստանի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Էմոմալի Ռահմոնը...

Կոբախիձեն ժամանել է Երևան

Կոբախիձեն ժամանել է Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների...

«3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում․ Լավրով

«3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում․ Լավրով

Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովից հետո։ «Կցանկանայի հիշատակել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած...