Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ժամանեց Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Ղազախստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Օդանավակայանում Կասիմ Ժոմարտ-Տոկաևին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ղազախստանի նախագահը հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։






