Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

30 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և իրականության միջև տարբերությունը գնալով ավելի տեսանելի է դառնում․ քաղաքապետարանի ու վարչական շրջանների շուրջ առաջացող սկանդալները ոչ թե ընդդիմության կամ արտաքին ուժերի կողմից հորինված պատմություններ են, այլ հաճախ հենց Ավինյանի նշանակած պաշտոնյաների մասնակցությամբ կամ նրանց աշխատանքի հետևանքով առաջացած խնդիրներ։

Վերջին օրերի ամենաթարմ օրինակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Կատվալյանը հուլիսի 13-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն։

Այժմ նրա անունը կրկին հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում։ Մալաթիա-Սեբաստիայի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ի գործակարգավարական նիստի ժամանակ Կատվալյանն իրեն սպառնացել է՝ ասելով, թե «թևից կբռնի, դուրս կշպրտի»։ Դավթյանը այդ մասին գրավոր դիմել է վարչապետին, քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարությանը։ Կատվալյանը, իր հերթին, հերքել է ոչ կոռեկտ կամ վիրավորական արտահայտություններ անելու հանգամանքը և պնդել, որ իր գործողությունները կապված են եղել աշխատանքային կարգապահության և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։

Կատվալյանի նշանակվելուց հետո Մալաթիա-Սեբաստիայում մեկ այլ պաշտոնյա՝ ընդհանուր բաժնի պետ Նվարդ Նազարեթյանը, նույնպես ահազանգել է, որ իրեն հորդորել են սեփական դիմումով հեռանալ աշխատանքից, իսկ հրաժարվելուց հետո ստացել է նկատողություն։ Այս հանգամանքները ևս հրապարակային դարձան։

Ու այստեղ արդեն հարցը միայն մեկ պաշտոնյայի վարքագծին չի վերաբերում։ Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու այն կադրային քաղաքականության համար, որի արդյունքում Երևանի տարբեր օղակներում պարբերաբար նման պատմություններ են առաջանում։

Քաղաքապետարանի համար իսկական խայտառակություն էր հունիսի 23-ի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բախումը։ Տեսանյութերում երևում էր, որ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ներգրավված էին ընդդիմադիր ավագանու անդամների հետ ծեծկռտուքի մեջ։

Այսինքն՝ խնդիրը արդեն համակարգային հարցի է վերածվում․ երբ քաղաքապետարանի պաշտոնյաների շուրջ մեկը մյուսի հետևից աղմկահարույց պատմություններ են առաջանում, պատասխանատվությունը միայն կոնկրետ պաշտոնյայի վրա դնելը բավարար չէ։ Քաղաքապետը հենց այն մարդն է, որը ձևավորում է իր թիմը, նշանակում պաշտոնյաներին և նրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնում։

Հատկանշական է նաև, որ հենց Ավինյանն ինքն է տարբեր առիթներով հրապարակավ դժգոհել իր ենթակա կառույցների աշխատանքից։ Օրինակ՝ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ վարչական շրջանների աշխատանքից դժգոհ է՝ մատնանշելով ձնամաքրման և վարչական տուգանքների հետ կապված խնդիրներ։

Իսկ հունիսին արդեն քաղաքապետը ստիպված էր խոսել Երևանի փողոցներում իրականացվող աշխատանքների որակի մասին՝ հայտարարելով, որ եթե Կիևյան կամրջի ասֆալտապատման հետ կապված խնդիր լինի, քաղաքապետարանը գումար չի վճարի։

Այս ամենի ֆոնին քաղաքապետարանի սոցիալական ցանցերի ռիլերը մեկ այլ իրականություն են ներկայացնում՝ աշխատանքային այցեր, նորոգված փողոցներ, բարեկարգված տարածքներ, նոր ծրագրեր և քաղաքային կյանքի «գեղեցիկ» կադրեր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից, կասեցվել է նրանց լիազորությունները: Հիշեցնենք՝ այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Եվրոպայում չկա մեկ այլ երկիր, որտեղ ընդդիմադիր երեք առաջնորդներ...

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Ինչի է ինձ թվում, որ վաղը կարդալու ենք, որ Մասիս Մելքոնյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ով միջնորդությունը բավարարաել է ու Մասիս Մելքոնյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ես երբեք չեմ...

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։27-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Հին Վանքի Տափ թաղամասի տներից մեկի մուտքի հատվածում տեղի է ունեցել փլուզում, և քաղաքացին չի կարողանում դուրս գալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական վարույթի հիմաքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։ Քիչ առաջ...