«Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես կդասավորվի։ Չգիտեմ՝ կհանդիպենք քաղաքապետի՞ հետ, թե՞ նրա տեղակալի։
Մենք քաղաքապետի հետ հանդիպում ենք պահանջում։ Եթե քաղաքապետը լսում է մեզ, եթե փորձում է մեզ հասկանալ, ինչպես ինքն է ասում, ուրեմն պետք է մեզ հանդիպի, լսի և ներկայացնի իր դիրքորոշումը։
Էլի եմ ասում՝ գալիս են, թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում են՝ քանդում ենք ամբողջ տարածքը, քանդում ենք, քանդում ենք՝ առանց որևէ հիմնավորման։ Մեզ եկան, ասացին՝ թուղթ ենք բերելու, այսօր եկել են ու ասում են՝ թուղթ չենք բերել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։





