Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

17 Օգոստոսի, 2026

Երևանի քաղաքապետարանը շարունակում է առանց մրցույթի գնումներ կատարելը։ Այս անգամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով համայնքային բյուջեից ծախսվել է 8 միլիոն 786 հազար 199 դրամ, որը բաշխվել է 7 տարբեր կապալառուների։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Պայմանագրերը կնքվել են «Էյ Վի Էն Գրուպ», «Ղազարյան Շին», «Ռիգրուպ», «Արխի Թուլս», «Օն Դիզայն» ՍՊ ընկերությունների, «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի և «Մուրադ Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ։

Կնքված պայմանագրերի հիմնական մասը հեղինակային հսկողության ծառայությունների վերաբերյալ է։ Նշված գումարի ամենահամեստ մասը՝ 45 հազար դրամ, տրամադրվել է «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊ ընկերությանը, որը պետական գնումների ընթացակարգերում բավականին ակտիվ ընկերություն է։ Բացի Երևանի քաղաքապետարանից՝ այլ գերատեսչություններ ևս օգտվում են այս ընկերության ծառայություններից։

Ինչ վերաբերում է մատուցած ծառայությանը, ապա նշենք, որ ընկերությունն ընդամենը 45 հազար դրամով իրականացնելու է Էրեբունի վարչական շրջանի Սարալանջի փողոցի հենապատի վերակառուցման աշխատանքների հեղինակային հսկողությունը։

143 հազար 220 դրամը տրամադրվել է «Ղազարյան Շին» ՍՊ ընկերությանը, որով պետք է իրականացվի Երևան քաղաքի թվով 14 հասցեներում արտաքին հակահրդեհային հիդրանտների կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունը։

Այս ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար պայմանագրեր է կնքում, ընդ որում՝ կրկին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այս պարագայում ևս ընկերության ծառայություններից օգտվում են տարբեր գերատեսչություններ։

Հաջորդիվ «Ռիգրուպ» ՍՊ ընկերությունն է, որին ավելի վաղ ևս անդրադարձել էինք ու նշել, որ ընկերության հետ պետական մակարդակով պայմանագրեր է կնքում միայն Երևանի քաղաքապետարանը։ Համենայն դեպս, այդ մասին են վկայում պաշտոնական բաց աղբյուրների տվյալները։

146 հազար դրամով այս անգամ ընկերությունն իրականացնելու է հեղինակային հսկողության ծառայություններ Էրեբունի վարչական շրջանի 2 հասցեներում։

211 հազար 892 դրամ տրամադրվել է «Արխի Թուլս» ՍՊ ընկերությանը, որն, ի դեպ, 2024 թվականին իրականացրել է վարչապետի նստավայրի շենքի ջեռուցման ջրագծերի համակարգի փոփոխությունը՝ 4.4 միլիոն դրամով։ Այս անգամ, սակայն, նշված համեստ գումարով կիրականացվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց փողոցում ոռոգման նպատակով խորքային հորի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողությունը։

Հաջորդ ՍՊ ընկերությունը՝ «Օն Դիզայն»-ը, խոշոր գումար ստացածներից մեկն է՝ 3 միլիոն 298 հազար 150 դրամ։ Այս գումարով ընկերությունն իրականացնելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 150 մանկապարտեզի հիմնանորոգման և բակի բարեկարգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ։

Հաջորդիվ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն է, որին փոխանցվել է 2 միլիոն 442 հազար դրամ՝ ապահովագրության համար։ Ապահովագրվել են ZEEKR, MERCEDES և 20 հատ BYD ավտոմեքենաներ։

2.5 միլիոն դրամ էլ տրամադրվել է «Մուրադ Թովմասյան» ԱՁ-ին, որի շրջանակներում պետք է իրականացվեին երիտասարդության օրվան նվիրված պարային մարզումներ։

Նմանատիպ նյութեր

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Բա մեր վարկերը, մեր երեխեքի հացն ո՞վ ա տալու. Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա։ Այս մասին 24News-ի փոխանցմամբ՝  հայտնել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներից մեկը։ «Բերքը մշակել ենք, բերել ենք արդյունքին ենք հասցրել, որ պետք ա վաճառենք , ոչ գին...

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող...

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մոտ 100 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 3-ամյա աղջկա։ Նույն ընթացքում փրկվել է նաև 75-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Երկու փրկվածներն էլ հայտնաբերվել են այն ժամանակ, երբ արդեն...

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։ 87 կգ քաշային Յուրիկ...

Արտաշատում  երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Արտաշատում երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին»...