Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

6 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։

Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ, դիտարկվում է նաև համակարգի այլ պաշտոնատար անձանց ազատումը։ Վերջին դեպքերից հետո ուսումնասիրություններով արձանագրված թերացումները օրակարգ են բերել նրանց հետագա պաշտոնավարման հարցը։

Հիշեցվում է, որ վերջին շրջանում արձանագրվել են զինծառայողների մահվան և այլ ծանր միջադեպեր, որոնք քննվում են իրավապահների կողմից։ «Ժողովուրդ»-ը կհարցնի Ռազմական ոստիկանությունից, թե ինչ ուսումնասիրություններ են իրականացվել և ում պատասխանատվության հարցն է քննարկվում։

Նմանատիպ նյութեր

Մեկ էլ հանկարծ, պատահաբար, ՔՊ-ականները դարձան եկեղեցասեր․ Արթուր Խաչատրյան 

  «Պարոն Ռուբինյան, Ազգային ժողովը չի կարող բոլոր հարցերը քննարկել։ Օրենսդրական հարցեր, իհարկե, կարող է քննարկել, բայց այն պայմաններում, երբ օրենսդրությունը, որը ներկայացվում է, չի հակասում Սահմանադրությանը։ Սահմանադրությունը հստակ,...

Կարծում եմ արտահանձնելու են․ Նարեկ Կարապետյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած քաշքշուկին, եկեղեցու դեմ հարձակումներին և ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման հավանականությանը։ Մանրամասն՝...

Ֆրանսիայում դպրոցականների բողոքը վերածվում է համազգային շարժման

Ֆրանսիայում դպրոցականների բողոքը վերածվում է համազգային շարժման

Ֆրանսիան պատրաստվում է երեքշաբթի օրը նախատեսվող խոշոր բողոքի ցույցերին։ BBCnews-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիաների կազմակերպիչները կոչ են արել անցկացնել համազգային գործողության օր՝ ի աջակցություն կրթության ոլորտում ավելի մեծ ներդրումներ պահանջող աշակերտների և ուսանողների։...

Ձեր հայերենի գերազանց իմացությունն ո՞ւմ է պետք այստեղ․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

  «Պարոն Ռուբինյան, ձեր հայերենն էլ, որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է, ադրբեջանցի սուսուփուս գալիս է և մեր հայրենակցին է վնասում։ Ձեր հայերենի գերազանց իմացությունն ո՞ւմ է պետք...

Հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ. Շամշյան

Հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ. Շամշյան

Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում,  տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։ SHAMSHYAN.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը...