Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

15 Հոկտեմբերի, 2026

ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հոկտեմբեր ամսվա համար ևս տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Ըստ հիմնավորման՝  2026 թ.ի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն արտահանվել է շուրջ 10915 տոննա ծիրան, 3286 տոննա սալոր, 5431 տոննա դեղձ կամ նեկտարին, 759 տոննա խնձոր, 925 տոննա խաղող, 363 տոննա թուզ։ Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը միրգ է արտահանվել 25 երկիր։

Հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 245 տոննա տոմատի մածուկ, 754․0 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 818  հազար լիտր շշալցված պտղահատապտղային գինի, 3․1 մլն բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 2․6 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 232 տոննա չորացրած միրգ կամ բանջարեղեն և 73․0 տոննա թառափ ու 81․0 տոննա իշխան տեսակների ձուկ։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է շուրջ 15000 տոննա դեղձ և շուրջ 130 տոննա թուզ։

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը հոկտեմբեր  ամսին ևս տրամադրումը։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 200 տոննա ելակ, շուրջ 2550 տոննա բանջարեղեն, շուրջ 5․6 մլն հատ վարդ և 1․4 մլն հատ ծաղիկ։

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...