Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված ցուցանիշին հասնելն անիրատեսական է. «ԼՈւՅՍ»

18 Փետրվարի, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2025» զեկույցը։

Այսպես․

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ), 2025թ.-ին 2024-ի համեմատ նվազելով մեկ միավորով, կազմել է 46 միավոր։ 182 երկիր ներառող, ըստ ԿԸԻ-ի կազմված, համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 65-րդ հորիզոնականում է։ Եվս չորս երկրներ՝ Քուվեյթը, Չեռնոգորիան, Նամիբիան և Սենեգալը, ըստ աղյուսակի, գտնվում են նույն` Հայաստանին հավասար հորիզոնականում։

Քանի որ Հայաստանի ԿԸԻ-ն նախորդ տարվա համեմատ նվազել է, ստացվում է, որ մեր երկիրն ավելի է «հեռացել» հակակոռուպցիոն բաղձալի շեմից. հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով, եթե երկրում ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է, կոռուպցիան լուրջ հիմնահարց է՝ այն դառնում է կառավարման լուրջ խնդիր։

2023թ.-ին ընդունված «ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության» համաձայն՝ Հայաստանի ԿԸԻ-ի 2026թ. թիրախային ցուցանիշը 55 միավոր է, այսինքն՝ նպատակադրված է, որ 2026-ի ԿԸԻ-ի ցուցանիշը 2023-ի 47 միավորին գերազանցի 8 միավորով։ Իսկ իրականում, անցած ժամանակահատվածում ԿԸԻ-ին փոխանակ կտրուկ աճելու, դեռ մի բան էլ նվազել է՝ 1 միավորով։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց անիրատեսական է, որ մինչև ռազմավարության ժամկետի ավարտը մնացած մեկ տարվա ընթացքում ԿԸԻ-ն աճի 9 միավորով, հաշվի առնելով, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի սրընթաց աճ երբևիցե չի գրանցվել։

Գործող իշխանության համար խիստ մտահոգիչ պետք է լինի այն փաստը, որ 2025-ին Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM ենթաինդեքսը 13 միավորով պակաս է 2020-ի (վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր արժեքը գրանցած տարվա) արժեքից, քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է պետական կառավարման տարբեր մակարդակներում կոռուպցիայի առկայությունն ու տարածվածությունը։ Ենթաինդեքսի հաշվարկման համար դիտարկվում են քաղաքական կոռուպցիային, դատական և գործադիր իշխանությունների կոռուպցիոն գործարքներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների վրա կոռուպցիայի ազդեցությանը վերաբերող հարցեր։ Ենթաինդեքսի գծով վերջին տարիներին գրանցված զգալի նահանջը, ըստ էության, խոսում է այն մասին, որ այս հեղինակավոր միջազգային ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին ժողովրդավարության ասպարեզում զգալի հետընթաց և կոռուպցիայի ազդեցության մտահոգիչ աճ է արձանագրել։

Հայաստանի ԿԸԻ-ում ներառված WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2025-ին 2024-ի համեմատ նվազել է 3 միավորով և 2021-ի ցուցանիշից (այս ենթաինդեքսի առավելագույն արժեքը գրանցվել է 2021 թվականին) 13 միավորով պակաս է։ Նկատի ունենալով, որ այս ենթաինդեքսով գնահատվում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը, ստացվում է, որ ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ վերջին յոթ տարիներին այս ասպարեզում առաջընթաց չկա:

Միջազգային հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուզի» կարծիքով, առաջընթաց չկա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով։ Բանն այն է, որ ԿԸԻ-ի ենթաինդեքներից մեկը «Ֆրիդոմ Հաուզի»՝ անցումային փուլում գտնվող երկրներին վերաբերող FH ենթաինդեքսն է, որով մի քանի կարևոր հարցերի հիման վրա գնահատվում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։ Մասնավորապես, համաթիվը հաշվարկելիս հաշվի են առնվում այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են տնտեսական ազատությունը, օրենսդրական մեխանիզմների առկայությունը և դրանց կիրառելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների վերաբերմունքը պաշտոնական կոռուպցիայի նկատմամբ և այլն։ Քանի որ այս ենթաինդեքսը վեց տարի շարունակ (2020 թվականից ի վեր), չի փոխվել, ստացվում է, որ ըստ «Ֆրիդոմ Հաուզի»՝ վերջին տարիներին այս ոլորտում Հայաստանում առաջընթաց չի արձանագրվել։

2025-ին Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում ԿԸԻ-ով առաջատարն է։ Ղազախստանի ԿԸԻ-ն 38 միավոր է, Բելառուսինը՝ 31, Ղրղզստանինը՝ 26, Ռուսաստանինը՝ 22։

Սահմանակից երկրներից Հայաստանը ԿԸԻ-ով զիջում է միայն 50 միավոր ԿԸԻ ունեցող և համաշխարհային վարկանիշային աղյուսակում 56-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին։ Թուրքիան 31 միավորով 124-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը 30 միավորով 130-րդն է, իսկ Իրանը՝ 23 միավորով 153-րդը։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...

Ինձ թվում է «Երևանի հանձնումը» այնպես լավ կնշեն, տոնակատարություն կանեն․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչքան մեր անկախությունը և ինքնիշխանությունը փաստացի զիջվում է, այնքան, նկատե՞լ եք, տոնակատարությունները ճոխ են դառնում։ Ինձ թվում է՝ Երևանի հանձնումն էլ նենց լավ կնշեն, լուրջ եմ ասում, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեն,...