Իրանը ստացել է 15 կետից բաղկացած ծրագիրը

25 Մարտի, 2026

Իրանը ստացել է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վերաբերյալ ամերիկյան ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Associated Press գործակալությանը հայտնել է պակիստանցի երկու պաշտոնյա։Թեհրանը չի հաստատել, որ ստացել է ծրագիրը, և հրապարակայնորեն հերքել է ամերիկյան կողմի հետ շփումները։

Պակիստանցի երկու պաշտոնյան, որոնք 15 կետից բաղկացած ծրագիրը փոխանցել են Իրանին, հայտնել են, որ այն անդրադառնում է պատժամիջոցների մեղմացմանը, Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, հրթիռների թվաքանակի սահմանափակմանը և Հորմուզի նեղուցի բացմանը։

Եգիպտացի մի պաշտոնյա, որը ներգրավված է միջնորդական ջանքերում, հավելել է, որ առաջարկը ներառում է նաև Իրանի կողմից զինված խմբավորումներին աջակցության սահմանափակումներ։

Պակիստանցի և եգիպտացի պաշտոնյաները նաև հայտնել են, որ միջնորդները ցանկանում են, որ իրանցիները և ամերիկացիները բանակցություններ անցկացնեն մոտ օրերս՝ արդեն մարտի 27-ին։Միևնույն ժամանակ տարածաշրջան են ուղարկվում լրացուցիչ ամերիկյան զորքեր։

Նմանատիպ նյութեր

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...