ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցում է Իրանի հետ ռազմական հակամարտության կարգավորման հարցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը կարող էին շատ ավելի ակտիվ դեր խաղալ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում, սակայն առայժմ նրանց ներգրավվածությունը սահմանափակ է։
«Երկու երկրներն էլ ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Մենք այս հարցով աշխատում ենք Ռուսաստանի հետ, Չինաստանը նույնպես ներգրավված է»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հասկացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Մոսկվայի և Պեկինի հետ՝ հակամարտությունն ավարտելու ուղիներ գտնելու նպատակով։





