«Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը բարելավելու ինչ ներուժ ունի այս համաձայնագիրը։
Այս ուղղությամբ հարց ունեմ․ արդյո՞ք հաշվարկներ ունենք, թե Հայաստանի տարանցիկությունն ինչ տնտեսական օգուտ է ապահովելու մեր երկրին։ Այդպիսի հաշվարկներ գոյություն ունե՞ն, թե՞ ոչ։
Համաձայնագրին անդրադարձել են նաև իմ գործընկերները։ Հարցս վերաբերում է նաև ինքնիշխանությանը։ Ես խորապես համոզված եմ, ինչպես նախորդ ելույթներում նշեցին իմ գործընկերները, որ ինքնիշխանության մասին միայն բառային մակարդակում ձևակերպումներ անելը դեռևս դրա գործնական ապացույցը չէ։
Համաձայնագրում մի քանի անգամ, գուցե նույնիսկ տասնյակ անգամներ, հանդիպում է «TRIPP-ի կառուցման տարածք» արտահայտությունը։ Այդ ձևակերպումն արդեն հնչել է նաև այս քննարկման ընթացքում։ Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք», և Հայաստանի ինքնիշխան տարածքի ի՞նչ մակերես է այն ներառելու»,- այս հարցն է ուղղել ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





