ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Atlantic ամսագիրը։
Պարբերականի տվյալներով՝ մասնավոր զրույցներում Թրամփ կրտսերը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում հակամարտությանը ԱՄՆ-ի մասնակցությանը և իր դիրքորոշումը հայտնել հորը։
Ամսագրի զրուցակիցները նշում են, որ նա միշտ թերահավատորեն է վերաբերվել արտասահմանյան միջամտություններին, սակայն հրապարակայնորեն այդ մասին չի խոսում։
«Դոնը նախընտրում է հրապարակայնորեն չարտահայտել իր տեսակետներն այս հարցի վերաբերյալ, քանի որ երբեք հրապարակայնորեն չէր հակադրվի հորը նման թեմայի շուրջ»,- ասել է պարբերականի զրուցակիցը։
Pew Research Center-ի հարցման տվյալներով՝ ամերիկացիների 65%-ը հավանություն չի տալիս նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններին Իրանի հարցում։
Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանին մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։





