Հետաքննություն․ Ի՞նչ է կատարվում «արտահանման աջակցության» անվան տակ

4 Սեպտեմբերի, 2026

ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում տպավորություն ստեղծելու, թե ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում ամեն ինչ արվում է արտահանման ուղղությունները մեծացնելու, արտադրող-արտահանողների կորուստները մեղմացնելու համար։ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ սա նոր հեռանկարներ է բացել Հայաստանի առաջ։ ՔՊ-ականներից մեկն էլ անգամ հայտարարում էր՝ «եթե այսպես գնա՝ ամեն ինչ կարտահանեն, և մեր երկրում ուտելու բան չի մնա»։

Իրականում պտուղ-բանջարեղենի, ձկան ու ծաղկի արտահանման նվազումը 2026թ․ հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 74,5 տոկոս, հուլիսին՝ 47 տոկոս։

Վնասները մեղմելու և արտահանումը խրախուսելու համար կառավարությունը որոշում կայացրեց ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Yerevan.Today-ի՝ միայն մեկ ուղղությամբ ուսումնասիրությունը, սակայն, առերևույթ լուրջ խնդիրներ է բացահայտել։

Այսպես,

Համաձայն ՀՀ ՍԱՏՄ տվյալների՝

2025թ․ հունիս և հուլիս ամիսներին Հայաստանից Ուզբեկստան արտահանվել է 0 կգ պտուղ-բանջարեղեն․ փոխարենը, 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հայաստանը շռնդալից մուտք է գործել ուզբեկական շուկա։ Օրինակ, եթե 2025թ․ հունիսին 0 կգ ծիրան է արտահանվել Ուզբեկստան, ապա 2026թ․ հունիսին՝ 1606480 կգ, այսինքն՝ քիչ ավելի 1600 տոննայից։

Դեպի Ուզբեկստան 2025 և 2026թ․ հունիս-հուլիս ամիսների արտահանումն ունի հետևյալ պատկերը․

Ծիրանի մասով ամենամեծ արտահանումը տեղի է ունեցել այս տարի հենց դեպի Ուզբեկստան՝ համաձայն ՀՀ ՍԱՏՄ պաշտոնական տվյալների։ Սակայն բանն այն է, որ Ուզբեկստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մաքսային ծառայության կայքում հրապարակված՝ գյուղմթերքի ներկրման աղյուսակները բոլորովին այլ թվեր են նշում։

Համաձայն դրանց՝ 2026թ․ հունիս ամսին այդ երկիրը ծիրան, կանաչիներ, կեռաս ընդհանրապես չի ներկրել։

Աղյուսակը՝ ստորև

Կանաչիներ (Ko’katlar) – ցանկում 61-ը

Ծիրան (O’rik) – ցանկում 68-ը

Կեռաս (Gilos) — ցանկում 74-ը

Ուզբեկստանի Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2026թ․ հուլիս ամսին ներմուծվել է ընդամենը 20 տոննա ծիրան (աղյուսակում՝ 38-ը), մոտ 39 տոննա լոլիկ (աղյուսակում՝ 42-ը)։ Իսկ սալոր և կեռաս ընդհանրապես չի ներմուծվել (աղյուսակում համապատասխանաբար՝ 61-ը և 68-ը)։

Այնինչ Հայաստանի ՍԱՏՄ-ն հայտնում է, թե Ուզբեկստան է արտահանվել 2168,5 տոննա ծիրան, շուրջ 152 տոննա Լոլիկ, 340 տոննա կեռաս, 77 տոննա սալոր։

Խնդիրը, սակայն, միայն այս թվային տարբերությունները չեն․ այստեղ ամենաուշագրավը հնարավոր ֆինանսական չարաշահումներն են։

Այսպես, ՀՀ կառավարության հունիսի 11-ի N 839-Լ որոշմամբ, 2026թ․ հունիս ամսվա համար շուրջ 4 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել թարմ պտղի, շշալցված գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանողներին՝ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու համար։ Նախագծով, հունիս ամսվա ընթացքում իրականացված արտահանումների համար տնտեսավարողներին տրամադրվել է՝

  • արտահանվող կեռասի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 400 դրամ
  • ծիրանի համար՝ 200 դրամ
  • սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ

 

Ստացվում է՝ հունիս ամսվա համար Ուզբեկստան արտահանված 1606480 կգ կամ 1606 տոննա 480 կիլոգրամ ծիրանի համար կառավարությունը նախատեսել է կամ արդեն տրամադրել է 321 մլն 296 հազար դրամ, 615952 կգ կամ 615 տոննա 952 կիլոգրամ կեռասի համար՝ 246 մլն 380 հազար 800 դրամ։ Ընդհանուր՝ 567 մլն 676 հազար 800 դրամ։ Սակայն հարց է առաջանում՝ ո՞ւր են գնացել այդ գումարները, եթե Ուզբեկստանի հրապարակած պաշտոնական թվերով, 2026թ․ հունիս ամսին այդ երկիր ծիրան և կեռաս չի ներկրվել։

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ, փոփոխություններ են կատարվել 2026 թվականի հունիսի 11-ի N 839-Լ որոշման մեջ և հուլիսին ևս շարունակվել է արտահանման պետական աջակցության ծրագիրը։

  • ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ
  • սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ
  • կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ

 

Ստացվում է՝

2026թ․ հուլիս ամսին Ուզբեկստան արտահանված սալորի համար դուրս է գրվել 19 մլն 291 հազար 500 դրամ, կեռասի համար՝ 136 մլն 249 հազար 200 դրամ, ծիրանի համար՝  433 մլն 704 հազար 600 դրամ, ընդհանուրը՝ 589 մլն 245 հազար 300 դրամ։

Համաձայն Ուզբեկստանի պաշտոնական տեղեկատվության, 2026թ․ հուլիս ամսին այդ երկիր չի մտել կեռաս, սալոր։ Հայաստանը նշում է, որ հուլիսին արտահանել է Ուզբեկստան 2168 տոննա ծիրան, սակայն Ուզբեկստանը հայտնում է, որ ներկրել է ընդամենը 20 տոննա ծիրան, ընդ որում՝ մեզ հայտնի չէ, թե որ երկրից։ Եթե ընդունենք, թե 20 տոննան էլ Հայաստանից է ներմուծվել, ապա ո՞ւր է «անհետացել մյուս 2148 տոննա ծիրանը։

Բերված բոլոր թվերը պաշտոնական են․ և ուրեմն հնարավոր է՝ գործ ունենք մեծ ֆինանսական չարաշահումների հետ։ Ամեն դեպքում, պետք է կառավարությունը պարզաբանի կամ անկախ քննչական մարմինները բացահայտեն, թե ինչ է տեղի ունեցել հարկատուների փողերի հետ։

Yerevan.Today-ը ուսումնասիրել է միայն մեկ երկիր Հայաստանից գյուղմթերքի արտահանումը։ Այնինչ, համաձայն ՍԱՏՄ-ի, 2026թ․ հուլիսին արտահանվել է 26 երկիր: Իսկ իրականում արտահանվե՞լ է, թե՞ թոզ են փչել մարդկանց աչքերին՝ արտահանման դիվերսիֆիկացիա ցույց տալով և զուգահեռ պետբյուջեի գումարները մսխելով։ Հարցը, կարծում ենք, տեղին է, Ուզբեկստանի հետ գյուղմթերքի «առևտրաշրջանառության» թվերի ֆոնին։

Նմանատիպ նյութեր

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

Օգոստոսին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսը հուլիսի մակարդակի համեմատ աճել է 1,9%-ով։ Ինչպես հայտնել են FAO-ից, որը հետևում է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական...

Պարեկները կարող են ծառայություն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում․ ՆԳՆ

Պարեկները կարող են ծառայություն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում․ ՆԳՆ

Պարեկները՝ ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի վայրում գործողություններ...

Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով

Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով

Ուկրաինայի ռազմականացման փորձերը, ինչպիսիք են նրա տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերը, գլխացավանք կդառնան երկրի բնակիչների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի...

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան

«Այս պահին Ադրբեջանում գտնվող բոլոր հայերը քրիստոնյաներ են և ապօրինաբար են պահվում։ Հակամարտությունն ավարտված է, և եթե հակամարտությունը լիներ այլ երկրում, որտեղ այլ կրոն դավանեին, արդյոք մարդասիրական իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու...

Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն․ Սիրանուշ Սահակյան

Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն․ Սիրանուշ Սահակյան

https://youtu.be/7Qyg5l3ga2c   «Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն։ Նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, այսինքն՝ պահվում են...