Պապոյանի սուտը բացահայտվեց երկու օրում

13 Հոկտեմբերի, 2026

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ հոկտեմբերի 7-ին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր․

«Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է»։

Սակայն ընդամենը երկու օր անց՝ հոկտեմբերի 9-ին, Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ահազանգելով լոլիկի իրացման լուրջ խնդիրների մասին։

Գյուղացիների խոսքով՝ արտադրանքը չի վաճառվում, արտահանման հնարավորությունները սահմանափակվել են, իսկ մթերողները թելադրում են ցածր գներ։

Ստեղծված իրավիճակում գյուղացիները կանգնել են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ․ բերքը մնում է դաշտերում, իսկ ոռոգման և աշխատուժի ծախսերը գերազանցում են հնարավոր եկամուտը։

Փաստորեն, մինչդեռ նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե գյուղմթերքն ամբողջությամբ իրացվել է, գյուղացիները երկու օր անց փողոց էին դուրս եկել՝ չկարողանալով վաճառել իրենց բերքը։

Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով իրականությանը հակասող պատկեր։ Ո՞ւմից են փորձում թաքցնել տնտեսության մեջ առաջացած խնդիրներն ու ճգնաժամը, եթե դրանց հետևանքներն ամեն օր զգում են հենց քաղաքացիները։

 

Նմանատիպ նյութեր

Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան

Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը գրում է. Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը։ Հայաստանում ժողովրդավարության նահանջը ոչ միայն քաղաքական բանտարկյալների ու ընտրովի...

Քննարկվել են Հայաստան–Ուկրաինա առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Քննարկվել են Հայաստան–Ուկրաինա առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։ Նախարարությունից  հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա...

Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ես անկեղծորեն և բացահայտ ասել եմ, որ մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար։ Մենք մտադիր չենք հարձակվել որևէ մեկի վրա, ինչպես վերջին...

Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում՝ Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու...

Հետո կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

Հետո կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։ «Ես կարծում եմ՝ ոչ մեկը դա չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ...