Ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի․ Թրամփ

17 Հոկտեմբերի, 2026

Ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պատերազմը չէր սկսվի, եթե ընտրությունների արդյունքները կեղծված չլինեին», — հայտարարել է Թրամփը Ջորջիա նահանգում Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նախօրեին Հանրապետական կուսակցության աջակիցների առջև հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում: Ընդ որում, նա քննադատել է բարձրագույն պետական պաշտոնում իր նախորդին՝ Ջո Բայդենին:

«Ես կառուցել եմ մեր զինված ուժերը, իսկ նա շատ բան է տվել Ուկրաինային: Բայց մենք դրանք, ըստ էության, վերականգնել ենք, և շուտով դրանք ամբողջությամբ կվերականգնվեն: Նա շատ բան է տվել։ Նա կարող էր դրա համար փող վերցնել, վաճառել Եվրոպային, իսկ նրանք կվճարեին: Գիտե՞ք՝ ես ինչ եմ անում: Ես վաճառում եմ դա Եվրոպային, իսկ նրանք անում են դրա հետ այն, ինչ ուզում են», — շարունակել է Թրամփը, ում խոսքով՝ ԱՄՆ-ը փոխարենը ստանում է միլիարդավոր դոլարներ:

«Բայդենը Ուկրաինային բաժանել է 350 միլիարդ դոլարի զենք և կանխիկ դրամ: Լավ չէ, լավ չէ», — ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու. Սամվել Կարապետյանի ուղերձը

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու. Սամվել Կարապետյանի ուղերձը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը․ «Իմ սիրելի՛ գյումրեցիներ, Սրտանց շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ։ Գյումրին իրավամբ հայրաքաղաք է, որ հայրաբար սերունդներ է դաստիարակել՝ բանաստեղծներից մինչև երաժիշտներ, դերասաններից մինչև...

Աստծո խոսքը ժամանակով չի սահմանափակվում․ Միքայել Աջապահյանի հանդիպումը՝ երիտասարդների հետ

Աստծո խոսքը ժամանակով չի սահմանափակվում․ Միքայել Աջապահյանի հանդիպումը՝ երիտասարդների հետ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում, Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ «Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքում» թեմայով։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը...

Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի

Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի

Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին. ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Սվետլանայի դուստրը՝ Ելենա Ֆրայժին, նամակով դիմել է Sputnik Արմենիա-ին՝ տեղեկացնելով, որ կնոջը վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին։ Նա Ռուսաստանից...

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական Կոմիտե։ ՀՀ ՆԳՆ-ն՝  նախկին «Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ երեկ «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես»)...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Երևան քաղաքում`...