Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։
Հիմնավորենք թվերով․
Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու՝ 2025թ․ հունսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն և ծաղիկ է արտահանվել և որ երկրներ։
Ինֆոգրաֆիկան՝ ստորև

Ինֆոգրաֆիկայի կարճ վերլուծություն
- Արտահանման նվազումը դեպի Ռուսաստան
- 2025թ. հունիսին ՌԴ արտահանվել է մոտ 27,937 տոննա (27,937,043 կգ) պտուղ-բանջարեղեն (հիմնականում՝ ծիրան, լոլիկ, պղպեղ, կեռաս): 2026թ. հունիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 110.4 տոննա (հիմնականում թութ և խնձոր)։ Արտահանումը Ռուսաստան պակասել է ավելի քան 27,826 տոննայով (կամ գրեթե 99.6%-ով):
- 2025թ.-ին ՌԴ է արտահանվել 5,784,071 հատ ծաղիկ, իսկ 2026թ.-ին դեպի ՌԴ հատով չափվող արտահանում ընդհանրապես չի իրականացվել։
- Ընդհանուր արտահանման պակասուրդը
- 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել է 31,738 տոննա։ 2026թ. հունիսին այն կազմել է 8,095 տոննա։ Ընդհանուր առմամբ, 2026թ. արտահանվել է մոտ 23,643 տոննա պակաս բերք կամ — 74.5%
- 2025-ին արտահանվել է 6,602,056 հատ ծաղիկ, իսկ 2026-ին՝ 3,279,936 հատ։ 2026թ.-ին արտահանվել է 3,322,120 հատ պակաս կամ 50.3%
- Նոր ավելացած և դուրս եկած երկրներ՝ 2026թ. պատկերում
2026 թվականին արտահանման աշխարհագրությունը շատ ավելի բազմազան է դարձել, չնայած ծավալների նվազմանը.
- Երկրներ, որոնք չկային 2025-ի աղյուսակում․ Լատվիա, Շվեյցարիա, Ուզբեկստան, ԱՄՆ, Էստոնիա, Ֆրանսիա, Կիպրոս, Իրան, Ռումինիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Թուրքիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Սինգապուր, Իրաք, Լեհաստան:
- Երկրներ, որոնք 2026-ին դուրս են եկել արևտահանման ցանկից․ Կատար, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Բելգիա, Չեխիա:
- Արտահանում դեպի Եվրամիության անդամ երկրներ
- 2025 թվականին՝ ԵՄ երկրներ արտահանվել են միայն փոքր ծավալով մրգեր։
- Գերմանիա՝ ծիրան (2.5 կգ), սալոր (2.5 կգ)
- Բելգիա՝ ծիրան (1675 կգ)
- Չեխիա՝ ծիրան (130 կգ)
- 2026 թվականին՝ Արտահանումը դեպի ԵՄ կտրուկ մեծացել է, սակայն՝ գրեթե միայն ծաղիկներ, միրգ-բանջարեղենը՝ փոքր քանակությամբ
- Լատվիա՝ ելակ (45 կգ), ծաղիկ (45,350 հատ)
- Էստոնիա՝ ծաղիկ (885 հատ)
- Ֆրանսիա՝ ծաղիկ (9,890 հատ)
- Գերմանիա՝ ծաղիկ (1,215 հատ)
- Կիպրոս՝ ծաղիկ (12,895 հատ)
- Ռումինիա՝ ծաղիկ (224,673 հատ և 3,271 կգ)
- Պորտուգալիա՝ ծաղիկ (29,580 հատ)
- Բուլղարիա՝ ծաղիկ (796 կգ)
- Ավստրիա՝ ծաղիկ (2,065 հատ)
- Նիդեռլանդներ՝ ծաղիկ (127 կգ)
- Լեհաստան՝ կեռաս (18,300 կգ), պղպեղ (17,211 կգ)
- Այլ ակնհայտ տարբերություններ
- 2025 թվականի հունիսին արտահանման մոտ 88%-ը գնացել է բացառապես մեկ շուկա՝ Ռուսաստան: 2026 թվականին արտահանումը բաշխվել է այլ երկրների միջև, սակայն բոլորը միասին անգամներով զիջում են ՌԴ արտահանմանը։
- 2025-ին միայն ծիրանի արտահանումը կազմել է ավելի քան 23 հազար տոննա։ 2026-ին ծիրանի ընդհանուր արտահանումը հազիվ հատում է 3 հազար տոննան (հիմնականում դեպի Ուզբեկստան և Վրաստան)։
- 2025-ին ծաղիկների արտահանման գրեթե ողջ ծավալը կլանում էր Ռուսաստանը: 2026-ին Ռուսաստան ոչինչ չի գնացել, փոխարենը ծաղիկներ են գնվել Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և եվրոպական մի շարք երկրների կողմից, սակայն անկումը անգամներով է:
- Վրաստան։ Որոշ ապրանքատեսակների գծով Վրաստանն ունեցել է պահանջարկի կտրուկ աճ: Օրինակ՝ դեպի Վրաստան կեռասի արտահանումը կրկնապատկվել է (2025թ.՝ 346 տոննա, 2026թ.՝ 720 տոննա): Ծաղիկների արտահանումը ևս աճել է ավելի քան կրկնակի (676 հազար հատից հասնելով գրեթե 1.47 մլն հատի): Բացի այդ, 2026-ին Վրաստան է գնացել հսկայական քանակությամբ սոխ՝ ավելի քան 1663 տոննա (2025-ին չկար): Այլ հարց՝ ապրանքը մնացել է Վրաստանում, թե վերաարտահանվել։
- Ուզբեկստան (ամենամեծ «բացահայտումը»): 2025-ին այս շուկան ընդհանրապես բացակայում էր: 2026-ին այն փաստացի դարձել է արտահանման ամենախոշոր ուղղություններից մեկը։ 2026-ի հունիսին դեպի Ուզբեկստան արտահանվել է.
-
- Ծիրան՝ ավելի քան 1,600 տոննա
- Կեռաս՝ մոտ 616 տոննա
- Պղպեղ՝ ավելի քան 367 տոննա
- Լոլիկ՝ ավելի քան 317 տոննա
- Ծաղիկ՝ ավելի քան 507,000 հատ
Հարցն այն է՝ Ուզբեկստանը եղել է հայկական ապրանքի արտահանման վերջնակե՞տը, թե՞ վերաարտահանվել է։
Այժմ ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալների բացված տարբերակը՝ որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել՝ 2025թ․ հունիսի 1-30-ը և 2026թ․ հունիսի 1-30-ը








