Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

17 Օգոստոսի, 2026

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու, թե դեպի ՌԴ հայկական գյուղմթերքի արգելքի պարագայում արտահանման բացը ինչպես է լրացվել։ Խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե 2025 և 2026թ․ հուլիս ամիսներին Հայաստանից որքան պտուղ–բանջարեղեն, ձուկ և ծաղիկ է արտահանվել և՝ ո՛ր երկրներ։

Ինֆոգրաֆիկան՝ ստորև

 

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝

1․ Արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն

  • 2025թ․ հուլիս — 28,382,905.81 կգ (մոտ 28,383 տոննա) և 3,576,075 հատ ծաղիկ:
  • 2026թ․ հուլիս — 0 կգ և 0 հատ ծաղիկ (2026թ․ հուլիսին աղյուսակի բոլոր ապրանքատեսակների գծով դեպի ՌԴ արտահանումը դարձել է 0):

2․ Երկրների ցանկի փոփոխություններ

  • 2025թ․ հուլիսին արտահանումն իրականացվել է 12 երկիր (ՌԴ, Վրաստան, ԱԱԷ, Բելառուս, Լատվիա, Ուկրաինա, Կատար, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ):
  • 2026թ․ հուլիսին արտահանվել է 26 երկիր: Ավելացած երկրները՝ Իրաք, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրիա, Օման, Սերբիա, Թուրքմենստան:
  • Շատ ապրանքատեսակների մասով արտահանման ուղղությունները թեև մեծացել են, սակայն դրանք բոլորը միասին չեն հավասարվում ՌԴ արտահանմանը։ Օրինակ՝ ծաղկի արտահանման աշխարհագրությունը մեծացել է 25 երկրով, բայց բոլորը միասին չեն գերազանցում միայն ՌԴ ծաղկի արտահանմանը։ Կամ լոլիկը 2025թ․ հուլիսին արտահանվել է 4 երկիր, 2026թ․ հուլիսին՝ 11 երկիր, բայց ՌԴ արգելքի պարագայում լոլիկի արտահանման անկումը կազմել է 56 տոկոս։

3․ Արտահանումը դեպի ԵՄ անդամ երկրներ

  • 2025թ․ հուլիսին ԵՄ երկրներից ցանկում կային Լատվիան (20,037 կգ դեղձ), Գերմանիան (4,710 կգ ծիրան, 120 կգ սալոր), Ֆրանսիա արտահանվել էր 1,670 հատ ծաղիկ և 1,960 կգ ծիրան:
  • 2026թ․ հուլիսին ԵՄ ուղղությամբ ծավալներն աճել են․ քաշային ապրանքների արտահանումն ավելացել է ավելի քան 570,000 կգ-ով, իսկ ծաղիկներինը՝ ավելի քան 325,000 հատով:
  • Ցանկում ավելացած ԵՄ անդամ երկրներն են․ Ռումինիա, Հունաստան, Լեհաստան, Նիդերլանդներ, Կիպրոս, Լիտվա, Չեխիա, Իտալիա, Բուլղարիա, Ավստրիա:
  • Թեև Եվրամիություն արտահանումն ավելացել է և ընդգրկել Միության անդամ նոր երկրներ, սակայն ընդհանուր արտահանման վրա սա քիչ ազդեցություն է ունեցել։

4․ Երկրներ, ուր արտահանումը կտրուկ ավելացել է 2026-ին

  • Ուկրաինա․ Դեղձը 2025թ․ հուլիսի 197.9 տոննայից հասել է 610.4 տոննայի, լոլիկը 0-ից դարձել է 493.4 տոննա, պղպեղը 0-ից դարձել է 1,111 տոննա, ծաղիկը 0-ից՝ 476.6 հազար հատ:
  • Վրաստան․ Լոլիկը 226 կգ-ից դարձել է 689.7 տոննա, դեղձը 22.3 տոննայից՝ 204.7 տոննա, կեռասը 128.1 տոննայից՝ 1,132.7 տոննա, նեկտարինը 545 կգ-ից՝ 375.1 տոննա, սոխը 0-ից՝ 1,483.7 տոննա:
  • Ղազախստան․ Ծիրանը 3.3 տոննայից դարձել է 1,148.4 տոննա, կեռասը 0-ից դարձել է 346.5 տոննա:
  • Ուզբեկստան․ Ծիրանը 0-ից դարձել է 2,168.5 տոննա, պղպեղը 0-ից՝ 623.8 տոննա, կեռասը 0-ից՝ 340.6 տոննա:
  • Իրաք (նոր շուկա)․ Դեղձ 282.7 տոննա, կեռաս 276.5 տոննա, նեկտարին 319.8 տոննա:

5․ Ընդհանուր արտահանման պակասուրդը

2025թ. հուլիսին ընդհանուր արտահանումը կազմել է 32,802.89 տոննա, 2026թ․ հուլիսին՝ 17,278.78 տոննա։ Գյուղմթերքի, ծաղկի և ձկան ընդհանուր արտահանումը պակասել է 15,524.10 տոննայով կամ, 47.33%-ով։

Այժմ ներկայացնում ենք, թե որ ապրանքատեսակից որքան և որ երկրներ է արտահանվել 2025թ․ հուլիսին և 2026թ․ հուլիսին

Հունիս ամսվա պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի արտահանման ցուցանիշները՝ այստեղ։ 

Նմանատիպ նյութեր

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: «Նշված...