«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

2 Հոկտեմբերի, 2026

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Այսօր մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք նաև հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերականգնումը, որոնք «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կոնցեսիայի տակ են։ Մենք ընդգծել ենք, որ աջակցում ենք այս երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել և օգնել Հայաստանին այս հարցում, մասնավորապես՝ Երասխից մինչև Նախիջևան և Շիրակից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապի ապահովման առումով», — ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ այս որոշումները կայացվել են նախագահի մակարդակով դեռևս հունվարին։

«Եվ մենք այստեղ սպասում ենք, թե ինչպես կարձագանքի հայկական կողմը։ Կարծում եմ՝ մոտ ապագայում պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ, որոնք կառաջ մղեն այս հարցը», — ասել է նա՝ հավելելով, որ «գնդակը նրանց դաշտում է»։

ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապի ամրապնդման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերին։

Նմանատիպ նյութեր

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Սա մեզ համար մեծ ճանապարհային քարտեզ է Եվրամիության ներսում՝ նախապատրաստվելու և...

Հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին

Հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին

Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և...

Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը

Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը

Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ունենալով հատուկ պատրաստված ու մարտունակ ստորաբաժանումներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը չկարողացավ ժամանակին հայտնաբերել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցուն: Այս ֆոնին պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում...

Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից

Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Քննարկվել...

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը, ընդ որում` բավականին հաջող ՀՀ իշխանությունների վարքագծի պատճառով։ Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները պարզապես հետևում են Ադրբեջանի...