Հայաստանն արտահանման ոլորտում արդեն 1 միլիարդ դոլարի կորուստ է կրել անխոհեմ վարքագծի պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա գնահատականի՝ կորուստների մեծ մասը բաժին է ընկել գյուղմթերքի արտահանմանը։ «Ընդ որում, ԵՄ-ն խոստացել է վնասը փոխհատուցել ընդամենը 50 միլիոն եվրոյով և արտոնյալ պայմաններ է տրամադրել ընդամենը երկու տարով»,- նշել է Մանասերյանը։
Փորձագետի կարծիքով՝ մինչ փոքր բիզնեսը կհարմարվի այդ պայմաններին, բոլոր ժամկետներն էլ կավարտվեն։ Նա հավելել է, որ այս ֆոնին անամոթ սուտ է տարածվում. «Վերին Լարսը» փաստացի փակվել է, բայց ասում են, թե ապրանքներն ուրիշ տեղ կվաճառեն, մինչդեռ այդպես էլ ոչ մի այլընտրանք չի գտնվել։
Մենք բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ ունենք»,- նշել է Մանասերյանը։






