Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

26 Նոյեմբերի, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է՝  պարզվել է, որ Դ. Տ.-ն Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով մատակարարման ենթակա 18.000 կոշտ բալիստիկ ներդիրները տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, առանց բավարար հիմքերի, առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու, համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող վերը նշված ապրանքը, որը 2020 թվականի հուլիսի 20-ին մատակարարվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությանը:

Նախկին պաշտոնատար անձի հանցավոր արարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերին հատկացվել են պայմանագրի տեխնիկական բնութագրից տարբերվող և որակյալ չհամարվող 18.000 կոշտ բալիստիկ ներդիրներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20.268.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դ. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրան օժանդակած պաշտոնատար անձին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 20.268.000 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել 2025 թվականի...

Սեռական թրшֆիքինգի երկու դեպք է բացահայտվել․ երեք օտարերկրացի կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ...

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն վետերաններին կոչ է արել պատրաստվել պատերազմի դեպքում զորակոչվելուն

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն վետերաններին կոչ է արել պատրաստվել պատերազմի դեպքում զորակոչվելուն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր երկրի զինված ուժերի վետերաններին կոչ է արել պատրաստ լինել պատերազմի դեպքում զորակոչվելուն և առաջարկել մասնակցել ռազմական զորավարժությունների։ Այս մասին Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոններում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր»...

Հեղինակն իրավաբան չէ և հայ չէ․ «Հրապարակ»

Հեղինակն իրավաբան չէ և հայ չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության նախագծի տեքստում ոչ միայն իրավաբանական անգրագիտություններ, այլեւ օրենքների եւ միջազգային նորմատիվ ակտերի հետ հակասություններ կան եւ, որքան էլ զարմանալի է, բազմաթիվ վրիպակներ ու քերականական սխալներ, ինչից տպավորություն է...