Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց

26 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոններում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհի Գորայք բնակավայրի և Կապան քաղաքի մոտակայքում, Գորայք-Սարավան ճանապարհահատվածի 166-րդ կմ-ին, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև Տաթև-Լծեն ավտոճանապարհներին։

ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացրել քարշակման և արգելափակումից դուրսբերման աշխատանքներ։

Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 150 տրանսպորտային միջոց և 179 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:

Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել 2025 թվականի...

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ...

Սեռական թրшֆիքինգի երկու դեպք է բացահայտվել․ երեք օտարերկրացի կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ...

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն վետերաններին կոչ է արել պատրաստվել պատերազմի դեպքում զորակոչվելուն

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն վետերաններին կոչ է արել պատրաստվել պատերազմի դեպքում զորակոչվելուն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր երկրի զինված ուժերի վետերաններին կոչ է արել պատրաստ լինել պատերազմի դեպքում զորակոչվելուն և առաջարկել մասնակցել ռազմական զորավարժությունների։ Այս մասին Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է...

Հեղինակն իրավաբան չէ և հայ չէ․ «Հրապարակ»

Հեղինակն իրավաբան չէ և հայ չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության նախագծի տեքստում ոչ միայն իրավաբանական անգրագիտություններ, այլեւ օրենքների եւ միջազգային նորմատիվ ակտերի հետ հակասություններ կան եւ, որքան էլ զարմանալի է, բազմաթիվ վրիպակներ ու քերականական սխալներ, ինչից տպավորություն է...