Մինչ պատերազմական գործողությունների սկսելը, զուգադիպաբար ճանաչողական այցով Արցախ էր մեկնել լրագրողական մի խումբ, նրանց թվում նաև Yerevan.Today-ի լրագրող Անուշ Թորոսյանն ու օպերատոր Հովհաննես Սարգսյանը: Նրանք թեև չեն եղել թեժ առաջնագծում, սակայն սեփական աչքերով են տեսել ղարաբաղցիների հանգիստ, անխուճապ տրամադրություններն ու կեցվածքը:
Մեր աշխատանքային հերթական քննարկումն այլ թեմա չէր կարող ունենալ, քան պատերազմական գործողություները Ղարաբաղում, և այդ թեմային վերաբերող բազմաթիվ այլ հարցեր: Անշուշտ նաև մեր աշխատակցուհու տպավորություններն ու ձեռք բերած տեղեկատվությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը