07 01 2025

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Հարցաքննվում են այսպես կոչված՝ «տուժող ոստիկանները»



 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։

«Այս շինծու, կրկես հիշեցնող դատավարությունը շարունակվում է և մեզ ուզում են ազատազրկել 2-5 տարի: Այսօր լսելու ենք, իբրև թե, վկա տուժողին»,- ինստագրամյան իր էջում հայտնել է Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։

Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին:

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ