03 08 2022

Ակցիա ԱԳՆ-ի մոտ՝ ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի. ՈՒՂԻՂ



ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

«Մայր Հայաստանը բոլոր ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ է:Սա է #ՀավերժականՀայաստանի կարգախոսը:

Յուրաքանչյուր ՀԱՅԻ բնական, սրբազան պարտավորությունն է ստանձնել պատասխանատվություն` Մայր Հայաստանի հավերժականության ապահովման ճանապարհին անձնական ներդրումն ունենալու:

Մայր Հայաստանը նաև իրենց ՀԱՅՐԵՆԻՔԸ համարող բոլոր ազգային փոքրամասնությունների ՀԱՅՐԵՆԻՔՆ է:

Մեր այլազգի հայրենակիցները ընտրել են Մայր Հայաստանին հավատարմությունն ու նվիրումը: Իրենք գործով են փաստել դա. թե´ խաղաղ պայմաններում մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ շենացնելով, թե´ պատերազմի դաշտում իրենց սրբազան անձնազոհությամբ:

Մայր Հայաստանը մեր բոլորի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է:

Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունն է #ՀավերժականՀայաստանի հարատևման բանաձևը»,- ակցիայի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ասպրամ Կրպեյանը:


Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ