Այսօր՝ փետրվարի 20-ը, արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակն է, Արցախի վերածննդի օրը։ Հենց այսօր՝ այդ կարևոր իրադարձությունից 37 տարի անց, Բաքվի դատարանում հորինովի դատական նիստ էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Որովհետև Արցախյան զարթոնքից 3 տասնամյակ անց Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, այդ վերածնունդը գյոռեց։ Էնքան ակնհայտ բաներ կան, որ թվում է՝ բոլորը հասկանում են, անհրաժեշտություն չկա մանրամասնել։
Երեկ, երբ Նիկոլը հայտարարեց, որ ժամը 7-ին ուղերձ է հղելու, ի՞նչ տեղի ունեցավ․ նայեցինք՝ գրառման տակ հազարից ավելի ծաղր, քննադատություն, հայհոյանք ու վիրավորանք էր։ Ով ինչ մտածեց․ Լիքը առևտրականներ մտածեցին, թե նա հասկացել է իր սխալը և երևի որոշել շրջանառության հարկի բարձրացումը չեղարկել։ Հազարավորները մտածեցին՝ ասելու է Ավինյան ջան, սիրուն չէ, ու տրանսպորտը վարադարձնի 100 դրամ։ Լիքը մարդիկ մտծեցին՝ ջոկել է գույահարկի բարձրացումը աբսուրդ է և որոշել է իջեցնել։ Շատերն էլ մտածեցին՝ համընդհանուր հայտարարագրման աբսուրդ օրենքն է չեղարկելու։ Արցախցիները մտածեցին՝ խոսելու է Արցախ վերադարձից։ Գերիների հրազատները մտածեցին՝ երևի Ալիևի հետ պայմանավորվել է հայրենակիցներին հետ բերելու մասին։ Գուցե որոշներն էլ մտածեցին հասկացել է, որ էլ չի ձգում, հրաժարական է տալիս։ Լիքը մարդիկ էլ, այդ թվում ես, ասացին, որ հեսա մի անկապ բան ասելու է։ Ու չսխալվեցին հենց միայն նրանք։
Երեկ մի ժամանոց ելույթ ունեցավ, անունը դրել էր ուղերձ։ 14 ենթավերնագրերը 2018 թվականից ի վեր ասած բոլոր անիմաստ հայտարարություններն էին, որոնք ծաղրվել են բազմիցս։ Ու դա նշեց որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն և պատմական Հայաստանի հակադրում։ Ասեք, վերջն է, այն մարդը ով իր գործողություններով վարի տվեց հայկական 2 պետություններից մեկը, էն մնացած մյուսի գաղափարախոսության մասին է խոսում։ Այսինքն, այն վայ վիրաբույժը, որի ձեռքի տակ արդեն որերորդ պացիենտն է մահանում, դասախոսություն է կարդում, թե ինչպես վիրահատել, որ մարդը չմեռնի դանակի տակ։
Լավ, եկեք տեսնենք, ինչ էր ասում։ Հենց առաջին կետը՝ «Հայրենիքը պետությունն է», սա բավական է ամբողջ տրագիկոմեդիան հասկանալու համար։ Հենց այս կետում նա խոստանում է կատարել Ալիևի պահանջը և փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Այս ամբողջ ուղերձի մեխը, իմ կարծիքով, Ալիևին այդ հնազանդությունը ցուցադրելն էր։ Ալիևը 2024 թվականին հայտարարում է՝ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Նիկոլն ասում է՝ այո, նույն Նիկոլը, որը ուր նստում՝ ինքնիշխանությունից է խոսում։ Ու իբր որպես հիմնավորում ասում է, թե՝ նախորդ սահմանադրության ընդունման լեգիտիմությւոնը կասկածի տակ է։ Դու ունես ամենցածր լեգիտիմությունը, քո որևէ նաընտրական խոստում չես կատարել, ինչի մասին ծպտուն անգամ չես հանել, հիմա անում ես, քո ամեն որոշում, բնականաբար, քո դեմ է հանում հենց քեզ ընտրող ժողովրդին, սաղին խաբել ես, ու քեզ թվում է, որ քո սահմանադրական հանրաքվեի գործընթացը կունենա լեգիտիմությու՞ն։ Վստահ եղեք, որ սահմանադրական «այո»-ի քարոզարշավին միանալու է բացի Նիկոլից ու իր արբանյակներից, մեկ էլ Ալիևը՝ որպես գաղափարի հեղինակ։
Հաջորդ ենթավերնագիրն է կարդում՝ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։ Չեմ ասում, թե Նիկոլը ժողովրդին ձեռք է առնում․ չէ, ժողովուրդ ջան, ուղղակի նա ունի մտավոր այդ ընդունակությունները․ որոշել է բացատրել ինչ է ազգը, ինչ է ժողովուրդը, բայց՝ այնպես ինչպես իրեն է ձեռնտու։ Հանդիպել եք, չէ՞, մարդկանց, որոնք դարդ ու ցավ չունեն, պրոբլեմ չունեն, ձյան ժամանակ բաքսին միացրել են, նստել ու բանաստեղծություն են գրում, չնայած որ մուսա էլ չունեն։ Ժողովուրդը կառավարությաց դիմաց միտինգ է անում, ասում է բիզնես եմ դրել, Նիկոլը սննկացրել է, հացից կտրել է, արտագաղթում եմ, Նիկոլն ասում է՝ «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց»։ Մարդ նայում, ասում ա՝ էս ձեռա առնում։ Ստացվում է, քո քայլով ասում ես՝ որտեղ հացդ կգտնես, այնտեղ կաց, այդտեղ էլ հայրենիք։ Հենց նիկոլենց օրինակը բերեմ․ ինչ կա մեր երկրում վարի է տվել, բայց մնում է, չի գնում, որովհետև իր հացը իր պաշտոնն է, որտեղ հաց, այնտեղ կաց ասում, ուրախանում է, իբր գլուխգործոց հորինեց։
Այսպես ասած՝ իրական Հայաստանի ռազմավարություն՝ «Հարստացիր և հարստացրու»։ Ո՞ւմ է ուղղված սա։ Երեկ կարդում եմ, թե ինչպես է նիկոլամերձ պաշտոնյայի եղբայրը 350 մլն դոլարի պետական տենդեր շահել։ Ժողովուրդը չի շահել, ազգը չի շահել, Շահել է ո՞վ․ Ալենի ախպոր անունն են տալիս։ Սա էլ, թե՝ իմ ախպերը կապ չունի, ուղղակի էդտեղ աշխատող էր։ Ալենի ախպոր հետ այսպես ասած կապ չունեցող հիմնարկի շահած տենդերի փողով ամբողջ հանրապետությունում անվճար ավտոբուսներ կբերեին․ ամբողջ հանրապետությունում, ու տոմսն էլ կսարքեին ձրի։ Իրական Հայաստանը Ալենի ախպերն է, Գռզոյի ախպերն է, կոկորդիոսագետի քեռին է, Ավինյանի հերն է, Փամբուխչյանի հերն է։ Սա իրական Հայաստան չէ, ձեզ համար երազանք Հայաստան է, Մուրազ Հայաստան է, որովհետև դուք մենակ երազի դեպքում կլինեիք էսպես, որ պարտքով պեռաշկի առնողները 350 մլն դոլարանոց տենդեր շահեն։ Էս կարգախոսը սխալ ես ասում, ժողովրդին պետք է ասես հարստացրեք և հարստացրեք ՔՊ-ին, իսկ քո ՔՊ-ին ասես՝ հարստացեք և հարստացեք, որքան դեռ կարող ենք։ Դուք էնքան արագ եք հարստանում, որ ստիպված հայտարագրերի կայքը խափանվել է, որ չկարողանանք համեմատել ձեր դիզածը։
Թե բա՝ «Մարդը բարձրագույն արժեք է»: Սա այս իշխանության ամենամեծ ստերից է։ Քո բարձրագույն արժեքները բոյկոտում են քո որոշումները։ Այդ բարձրագույն արժեքից 5 հազարին գերեզման ես հասցրել, որ քեզ, ձեզ չասեն դավաճան։ Էդ որ ասում ես մարդը բարձրագույն արժեք է, իսկ Սոնա Մնացականյանին նկատի ունե՞ս, ում լղճեցիք վարչապետի շարասյան անիվների տակ։ Ինչի՞ եմ ձեզ համար օտարների անդրադառնում․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը բարձրագույն արժեք չէ՞ր, որ ՍՄՍ-ները հանեցիք սաղովի կարդացիք, փչացրիք, քեզ Հիսուսի հետ էր համեմատում էդ «արժեքդ», հիմա գլխին է տալիս։ Շատերն են հիմա գլխներին տալիս։
2018 թե 19 թվականին մի անկապ խզբզանք կար որ մայրուղիների ու Երևանի ստոլբաներին էին տեղադրել ու դրա վրա 100 հազար դոլար ծախսել․ Նիկոլի գրառումը, թե՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Հիմա դա բերել սարքել է եսիմում գաղափարախոսություն։ Ժողովուրդ ջան, իրականում տեսեք, թե այս մարդուն ինչի համար եք վճարում․ գլուխ արդուկելու համար։ Մի քանի օր առաջ Ամերիկայում մի քանի հոգու առաջ ելույթում ասում է՝ «Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ» ու սկսում է ծիծաղել իր ասածի վրա։ Ու հիմա էն միտքը, որի վրա իր ծիծաղն էլ է գալիս, բերել դարձրել է «իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Ասում է՝ մենք պետք է շատերից կախված լինենք, որ անկախ լինենք, բայց պետք է շատերը մեզնից կախված չլինեն, որ անկախ լինենք։ Հայաստանը, ըստ Նիկոլի, պետք է շատերի քմահաճույքներից կախված լինի, բայց Հայաստանից կախված չլինի ոչ մեկ։ Հայաստանը, այսինքն, ըստ նրա, ինչ-որ կախ ընկած բան է։ Ու սա ասում է մի մարդ, որը անընդհատ խոսում է ինքնիշխանության մասին։
Էս մարդը, ըստ երևույթին հանել է բոլոր գրառումներից վերնագրերը, որոնք ամենաշատն են ծաղրի, քննադատության արժանացել ու ասել դե ուրեմն ձեր ինադու սրանով էլ կառաջնորդվենք։ «Ապագա կա-կա ապագա» շուտասելուկը սարքել է ռազմավարություն։ 14 կետ աբսուրդ․ խնդրում էմ, որ կլոր հաշիվ լինի, 15-րդ կետ էլ ավելացրու ու գրի, որ արևը պետք է ծագի արևելքից։ Էս կարգի ելույթ սկի Բրեժնևը չէր ունեցել։ Քիչ էր մնում ասեր ժողովրդի հայրն եմ։ Ես սպասում էի, որ վերջում Նիկոլն ասելու է, որ ինքը աստվածային ծագում ունի և պետք է իրեն երկրպագեն։
Ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի ուղերձը․ իր ընտրողին հաստատ ուղված չէր․ եթե ուղղված լիներ, մեջը կխոսեր կոռուպցիայից, թալանից, կոպեկ-կոպեկ հետ բերելուց, նախկինների՝ «Ղարաբաղը հանձնելուց»։ Այնինչ ուղերձում նա այնպիսի բան է ասում, որ իր ընտրողը երևի լսում էր առաջին անգամ՝ լեզվամտածողություն, առնչակցում, գաղափարախոսություն, իրավակարգ, համակեցություն, ռելիկտային, գործելակարգ, իրավունակություն, արգասիք, ցկյանս, Ռեֆլեքսիա, հարափոփոխ, ինքնահայեցում․․․ թարգի, ախպոր պես։ Իր հակառակորդներին հաստատ ուղղված չէր։ Ըստ երևույթին, ուղղված էր Ալիևին ու Էրդողանին։ Այն մասին է, որ Հայաստանից մի անհանգստացեք, մենք ձեր պահանջները հերթով կատարելու ենք ու շարունակելու ենք թիթեռ նկարել։ Էս մի ուղերձով Սահմանադրությունը խոստացա փոխել, հաջորդ ուղերձով էլի մի 14 կետ անկապություն դուրս կտամ, բայց մեխը կլինի Ցեղասպանության թեմայից հրաժարվելը, էն մյուս կետով Սփյուռքը կհայտարարեմ ոչ հայ ժողովուրդ, էն մյուսով՝ Սյունիքից հրաժարվելը, կբացատրեմ ինչ-որ անունով խաչմերուկ ստեղծելու մասին։
2019 թվականին ասում էր․ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»։ Հիմա ասում է՝ Իրական Հայաստանի տեսլականը համարում է զրոյական կետ։ Ի՞նչ սպասի հիմա Հայաստանի քաղաքացին։ Փաշինյանն անում է քայլեր, որոնք հայ ազգը, հայ ժողովուրդը համարում է դավաճանություն և այս առումով ուզում եմ հարց տալ՝ հիմա դու իրակա՞ն դավաճան ես, թե՞ պատմական։
Կարճ ասած՝ Նիկոլը հերթական, գուցե վերջին անգամ հայ ժողովրդին ասում է՝ ինձ հետ հույս չկապեք, ես սպառված եմ, վերջացած եմ, ես չկամ։ Միակ ուրախալին այն է, որ Նիկոլը էս իր խզբզանքը չի կարողանալու իրականություն դարձնել․ նախ՝ իր նախկինում ասածներից և ոչ մեկը չի իրականացրել, բացի այդ՝ էդքան չի մնա ղեկին, որ անի։ Վերջը մոտ է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը