«Պարոն Պողոսյան, դուք ասում եք՝ կապարակնքելուց հետո պետք է որոշակի աշխատանքներ իրականացվեն՝ քննչական, հարկային ստուգումներ: Շատ լավ, ժամանակ է պետք դա անելու համար՝ մի շաբաթ, մի ամիս, երկու ամիս: Դա ինչ-որ փուլում, երբ որ սկսվում է, պետք է նաև ավարտվի. նորման, ինչ-որ միջին բան կա, չէ՞, թե երբ է սկսվում և երբ է ավարտվում, և վստահաբար հիմիկվա գործընթացները դրա մեջ չեն տեղավորվում:
Պարոն Պողոսյան, ձեր գլխավորությամբ Քննչական կոմիտեն դարձել է մահակ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Սա փաստ է, սա ուղղակի փաստ է»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔԿ պետին։
Մանրամասն՝ տեսանյութում։





