«Մենք այսօր կարող ենք պնդում կատարել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքական բանտարկյալ է ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների ձեռքում, այլև Հայաստանի իշխանությունների ձեռքում: Որովհետև այն պոզիտիվ պարտականությունը, որը պետությունն ունի անձանց իրավունքների միջազգային պաշտպանությամբ զբաղվելու հարցում և չի կատարում, ու դա կատարում է քաղաքական դրդապատճառներով, այդ անձանց քաղաքական բանտարկյալ է դարձնում նաև Հայաստանի իշխանությունների ձեռքում»,- այս մասին հրավիրված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






