«Մոլդովան անկախությունը կորցնելու հաշվին փորձում է ներգրավվել ԵՄ-ի մեջ, այսինքն՝ միանալ Ռումինիային, որպեսզի Մոլդովայի քաղաքացիները կարողանան օգտվել ԵՄ-ի առավելություններից և այլն, և այլն։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում կորցնել պետությունը, իր անկախությունը, լինել մեկ այլ պետության կազմում, ինչ է թե միանա Եվրամիությանը։ Ես կարծում եմ՝ սա ընդհանրապես ճիշտ մոտեցում չէ։ Որքան էլ որ փորձեն եվրոպացիները մեզ էլ այդպիսի բան տրամադրել, ես կարծում եմ՝ ամեն դեպքում հայ ժողովուրդը կհասկանա դա, որ Եվրամիությունում մեզ ոչ ոք չի սպասում, և՛ լոգիստիկ առումով, և՛ աշխարհագրական առումով, և՛ տնտեսական առումով, և՛ իրավական առումով՝ ոչ մի առումով մենք պատրաստ չենք և մոտավոր երևի մի 10-15 տարի դեռևս պատրաստ չենք լինելու ԵՄ-ի անդամ լինելուն, եթե, իհարկե, 10-15 տարի ԵՄ-ն դեռ գոյություն ունենա»,- այս մասին հրավիրված ասուլիսում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



