ԱՄՆ-ն երկու կամ երեք շաբաթվա ընթացքում կդադարեցնի պատերազմը Իրանի դեմ

1 Ապրիլի, 2026

ԱՄՆ-ն երկու կամ երեք շաբաթվա ընթացքում կդադարեցնի ռազմական արշավը Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ մենք կհեռանանք երկու-երեք շաբաթվա ընթացքում, քանի որ չկա որևէ պատճառ, որ մենք շարունակենք դա»,- ասել է նա։

«Մենք ավարտում ենք աշխատանքը։ Կարծում եմ՝ հավանաբար մի քանի շաբաթվա ընթացքում, կամ գուցե ևս մի քանի օր ավել, մենք կկատարենք աշխատանքը», — նշել է ԱՄՆ-ի նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ ինքը ուներ մի նպատակ՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ, և այդ նպատակն իրագործված է:

«Մենք արդեն ապահովել ենք վարչակարգի փոփոխություն։ Թեև ես նպատակ չէի դրել վարչակարգի փոփոխությունը։ Ես ունեի մեկ նպատակ՝ թույլ չտալ նրանց միջուկային զենք ստանալ։ Եվ այդ նպատակն իրագործված է, նրանք միջուկային զենք չեն ստանա։ Նրանք առաջնորդներ չունեն, նրանց բոլոր առաջնորդները զոհվել են։ Հետևաբար տեղի է ունեցել վարչակարգի փոփոխություն։ Մենք այժմ ունենք լավ նոր առաջնորդներ»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը։

Նմանատիպ նյութեր

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...