2020 թվականին համավարակը, պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև ներմուծումների և արտահանումների միտումների վրա: Մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:
«Երբ դիտարկենք մաքսային մուտքերն առանց ավտոմեքենաների մաքսազերծման, ապա տեսնում ենք, որ 2020 թվականին մաքսային մուտքերը 2019 թվականի համեմատ նվազել են, սակայն գրեթե նման են 2018 թվականի ցուցանիշներին»,- ասաց Մնացական Շարաֆյանը:
Անդրադառնալով ներմուծման և արտահանման տվյալներին՝ Մնացական Շարաֆյանը նշեց, որ 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման նվազում, 17.5 տոկոս ներմուծման նվազում:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը