10 02 2025

Ըստ ֆինանսների փոխնախարարի հարկային ավելացումն այնքան էլ ավելացում չէ, անգամ նվազում է



Ասում են՝ հետաձգեք. Որտե՞ղ է երաշխիքը, որ այդ հետաձգված ժամանակահատվածի ավարտից հետո կրկին նման պահանջ չի ներկայացվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում նշեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ տնտեսվարողները բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Առհասարակ այս փոփոխությունը շրջանառության հարկի բեռի բարձրացման մասին չէ: Այս փոփոխությամբ այո, շրջանառության հարկի դրույքաչափ, որը կիրառվում է իրացման շրջանառության նկատմամբ, բարձրացել է, բայց ինչու ենք խոսում միայն այս դրվագի մասին և չենք խոսում մեկ այլ, ըստ իս, շատ ավելի կարևոր դրվագի մասին, որով հնարավորություն է ընձեռվել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարագայում այդ հաշվարկված հարկը նվազեցնել:

Տրամաբանությունը հուշում է, որ ո՞վ պետք է բողոքի այս հնարավորությունից, չէ որ կա գործնական հնարավորություն հարկային բեռը նվազեցնելու»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ