09 11 2023

ՏՄՊՊՀ-ն կոչ է անում ածականի գերադրական աստիճանով հասարակությանը չմոլորեցնել

ՏՄՊՊՀ-ն կոչ է անում ածականի գերադրական աստիճանով հասարակությանը չմոլորեցնել

 

Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ  են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն»,  «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ»  և այլն)։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնում է, որ նման ձևակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման կամ անտեղի համեմատության կատարման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, եթե՝

  • չունեն փաստական հիմք, այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը,
  • ունեն փաստական հիմք, սակայն կատարվել է ոչ կոռեկտ կամ անպատշաճ համեմատություն։

Կարևորելով իրավախախտումների կանխարգելումը՝ Հանձնաժողովը հորդորում է տնտեսավարողներին պահպանել մրցակցային օրենսդրության պահանջները և ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծից։

Հիշեցնում ենք, որ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ