05 03 2022

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 5-ի, 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, մարտի 5-ին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մարտի 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև, 6-7-ը և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ