15 02 2022

Նիկոլի «ալֆան» և Արարատի «օմեգան»․ Ալենի կայքը «փչացրել» է Միրզոյանին

Նիկոլի «ալֆան» և Արարատի «օմեգան»․ Ալենի կայքը «փչացրել» է Միրզոյանին

7or.am-ը գրում է․

Ներիշխանական գզվռտոցն արդեն հնարավոր չի լինում թաքցնել։

Կասկածելի լեգիտիմությամբ ԱԺ նախագահ նշանակված ու ժամանակավորապես ՀՀ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանի հետ կապվող «Freenews.am» կայքը մի նյութ էր հրապարակել, որը շատ արագ հեռացվեց կայքից։ Բայց դե «սկրինը» կա ու կա․․․

Վերլուծական այդ հոդվածում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համեմատվել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ։ Ըստ իշխանական լրատվամիջոցի հոդվածագրի՝ Ուկրաինայի արտգործնախարարը ազգային–պետական գործիչ է, իսկ ահա Արարատ Միրզոյանը Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն է սպասարկում։

Երբ սա ասում է ընդդմությունն ու հիշեցնում, որ Միրզոյան Արարատը «օմեգա» մականունն է ստացել ԱԱԾ–ում «վերբովկա» լինելուց հետո, մարդիկ կարող են մտածել, որ ընդդիմությունն էպատաժ է անում, թեև Արարատը հաստատել է, որ ինքը ՀՀ ԱԱԾ–ի կողմից «վերբովկա» է եղել «հանդուգն ու պայքարիստ» ընդդիմադիր աշխատած ժամանակ։

Երբ Արարատի թրքության մասին խոսում են իշխանություններին քննադատողները և հիշեցնում, որ Արարատը համարվում է թուրքական գործակալ, մարդիկ կարող են մտածել, որ դա էլ է էպատաժ ու գնահատականի ծայրահեղացում։

Բայց հիմա Արարատի թուրքամետության մասին գրում է իշխանական կայքը ու հետո արագ հեռացնում նյութը, ինչը հուշում է, որ տեղի է ունեցել «ռազբորկա», որից հետո իշխանական լրատվամիջոցին «կզացրել» են ու ստիպել նյութը հանել։

«Freenews.am»-ի գրածը Միրզոյանին «փչացնելու» համար էր, բայց գլխավոր հասցեատերը ոչ թե «օմեգան» էր, այլ «ալֆան»՝ Նիկոլ Փաշինյանը։

Բոլորը գիտեն, որ Միրզոյանը գրպանի շնիկի դեր է կատարում Նիկոլի համար (ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Միրզոյանը բառացի ասում է այն, ինչն իրեն հրահանգում է Փաշինյանը՝ դա անելով ցուցադրաբար)։ Թուրքական ու ադրբեջանական գիծը պահելու համար Նիկոլը միայն նրան է վստահում։ Ու երբ իշխանական լրատվամիջոցը Արարատին համարում է «թուրք», ապա դա նշանակում է, որ նման կարծիք է հայտնվում Նիկոլի մասին։

Նիկոլի Արարատին խփելով՝ իշխանության ներսի թևերից մեկը փորձում է «աչոկ» հավաքել։ Բոլորն էլ իրար արժեն իհարկե, բայց ուշագրավ է, որ իրար կծմծում են թուրքամետության ու ադրբեջանամետության թեմայով։ Դա նշանակում է, որ Նիկոլի քիրվայությունը շատ ավելի արմատական է, քան երևում է հրապարակայնորեն։ Հենց դա շահարկելով էլ իշխանական թևերից մեկն ուզում է «վեռխ» վերցնել՝ «աղջի՛կ, քեզ ասում եմ, հարս, դու լսիր» տարբերակով։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Մեր ձեռքի տակ «Freenews.am»–ից հեռացված նյութի «սկրինն» է, որը ձեզ ենք ներկայացնում ստորև։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ