22 12 2021

Մեզ մոտ գնաճն անկառավարելի է դարձել․ Կարեն Չիլինգարյան



«Ամանորի շեմին  կրկին թանկացումներ են սպասվում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում  նշեց  «Սպառողների խորհրդատվություն» ՀԿ նախագահ  Կարեն Չլինգարյանը։  Մեր զրուցակցի խոսքով, գնաճի հետ մեկտեղ նաև ապրանքների  ծավալներն են փոքրացրել․  «1 կգ տարայով նույն մածունը դարձրել են  950 գրամ, նույնիսկ՝  850 գրամ․  կարելի է ասել՝ մինչև 20 տոկոս թանկացում է տեղի ունեցել  կաթնամթերքի ոլորտում»։

Ըստ Կարեն Չիլինգարյանի՝ այս ամենով պայամանվորված, նաև բարձրանում է աղքատության շեմը։ «Եթե տարիներ առաջ 30 տոկոս էր աղքատության շեմը, հիմա 40 տոկոսն էլ է անցել․  կարելի է ասել մոտենում է  նույնիսկ  50 տոկոսի շեմին»,-ասում է Կարեն Չիլինգարյանը՝  հավելելով․ «Մեր սպառողն աղքատանում է»։

Կարեն Չիլինգարյանը նկատում է, որ այն դեպքում, երբ պատկան մարմինները գնաճը բացատրում են  համաշխարհային շուկայում ապրանքների գների բարձրացմամբ, կան ապրանքներ, որոնք դրսից չեն ներկրվում, սակայն թանկացել  են։    

«Նույն կարտոֆիլը  մոտ 50 տոկոս թանկացել է։ Դա առաջին հերթին  պայմանավորված է նրանով, որ Գյուղատնտեսության նախարարությունը վերացվեց և կցորդ դարձավ մեկ այլ նախարարության։ Գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում,  նաև ցանքատարածություններն են  տարեցտարի պակասում։  Խնդիրն ինչո՞ւմն է, որ պարարտանյութն  ու վառելանյութն է թանկացել ։  Նախկինում սուբսիդավորում լինում էր, հիմա դա էլ չի լինում»-ընդգծում է մեր զրուցակիցը։

 Նրա խոսքով, մեզ մոտ գնաճն անկառավարելի է դարձել։ «Այլ երկրներում  գնաճին զուգահեռ  սպառողին սուբսիավորում են, որևէ կերպ փոխհատուցում․ աշխատավարձեր են բարձրացնում, թոշակներ են բարձրացնում,  մինչդեռ մեր երկրում եկող տարվա համար  նախատեսված չէ թոշակների, աշխատավարձերի կամ  նպաստների բարձրացում, ինչն ավեի է խորացնելու  աղքատությունը»,- նշում է Կարեն Չիլինգարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ