06 08 2021

Գորիսի փոխքաղաքապետը հերքում է ադրբեջանցիների կողմից երեխայի բռնաբարելու մասին լուրը

Գորիսի փոխքաղաքապետը հերքում է ադրբեջանցիների կողմից երեխայի բռնաբարելու մասին լուրը

Տեղեկատվությունը, թե ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են գողացել և բռնաբարել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը Նոյան Տապան հեռուստաընկերության եթերում ասել է, թե սահմանին լինում են միջադեպեր, որոնց մասին իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում, որպեսզի հնարավոր լինի խոսել ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մասին: Ղուկասյանը նաև հայտարարել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են տարել  և բռնաբարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ