26 07 2021

Թշնամին կրակում է Արմաշի լճեր կոչվող ծկնաբուծարանի և Սևակավան գյուղի ուղղությամբ

Թշնամին կրակում է Արմաշի լճեր կոչվող ծկնաբուծարանի և Սևակավան գյուղի ուղղությամբ

Առավոտյան ժամը 11։30 ից Թշնամին ակտիվացրել է կրակոցները Երասխի ու ևս մի քանի գյուղերի ուղղությամբ։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին տեղի բնակիչները՝ մասնավորեցնելով, որ կրակում են հատկապես Արմաշի լճեր կոչվող ծկնաբուծարանի և Սևակավան գյուղի ուղղությամբ։ «Արդեն 1 ժամ է՝ փոխհրաձգություն է լճերի ու Սևակավանի ուղղությամբ գտնվող դիրքերում։ Թշնամին հիմա անկաշկանդ կրակում է առավոտյան, կեսօրին, երկու անօդաչու սարքով երեք օր առաջ էր մտել Արարատի տարածք։ Հիմա թշնամու թիրախը միայն Երասխը չէ»,- ասաց տարածքի բնակիչներից մեկը Տեղեկացնենք՝ քիչ առաջ ՀՀ ՊՆ պաշտոնապես հաստատեց միայն Գեղարգունիքի հատվածում այս գիշեր տարբեր տրամաչափերից արձակած կրակոցների մասին, ինչպես նաև Երասխի ուղղությամբ այսօր առավոտից թշնամու կիրառած տարբեր զինատեսակների մասին, որին հայկական զինուժը հակազդող գործողություններով է պատասխանում։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ