Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և նախալեռնային հատվածների, երկրի ողջ տարածքում նորմայից բարձր է եղել: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
«Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածներում, այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է եղել: Տեղումների քանակը նույնպես գտնվել է նորմայի սահմաններում: Փետրվարը շատ տաք էր. երկրի ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-5 աստիճանով: Տեղումների քանակը մոտ էր նորմային և նորմայից բարձր: Օրեր կային, երբ օդի ջերմաստիճանի ցուցանիշը գերազանցում էր նախկինում գրանցված ցուցանիշները»,-ասաց Սուրենյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը