10 02 2021

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների 120 չհրապարակված անուն. AntiFake.am

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների 120 չհրապարակված անուն. AntiFake.am

AntiFake.am-ը հրապարակում է Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված 120 զինծառայողների անուններ, որոնք Արցախի պաշտպանության նախարարությունը և համապատասխան մյուս պետական կառույցները չեն հրապարակել։

Հրապարակումը պատրաստելիս օգտվել ենք համացանցում և մամուլում առկա տեղեկություններից։ Ինչպես նաև զոհվածների հարազատները իրենք են կապվել մեզ հետ՝ խնդրելով հերոսներին ներառել «Անուն առ Անուն» խորագրով շարքում:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 2194 զինծառայողների անուն: Այս տարվա հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հայկական կողմից զոհերի թիվը չի գերազանցելու 4000-ը։ Իսկ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմի զոհերի թիվը գերազանցում է 5000-ը։ Ուստի դեռևս հայտնի չեն զոհված շուրջ 2000 զինծառայողների անուններ։

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 120  հերոսների անունները և լուսանկարները ներկայացնում ենք ստորև.

Օրդոյան Ռաֆիկ Գևորգի, 1994-2020թթ.

Ասրյան Մխիթար Վլադիկի, 1983-2020թթ.

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ