Ախալքալաքցիները այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը բացելու պահանջով։ Ցուցարարները հանդիպել են Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյան հետ եւ ներկայացրել իրենց խնդիրները ու այդ խնդիրներից բխող պահանջները։
Ինչպես տեղեկացնում է akhaltskha.net կայքը, նրանց խոսքեր իրենց համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օդային սահմանը բաց է, իսկ ցամաքայինը մնում է փակ։ Ախալքալաքի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցներից մեկը քաղաքապետին տեղեկացրեց, որ իրենք չեն կարող բանկերի վարկը վճարել, իսկ կարտոֆիլը օրեցօր արժեզրկվում է։
Նրա խոսքերով իրենք պատրաստ են երկու շաբաթ կարանտինում անցկացնել միայն թե Վրաստանը բացի սահմանը Հայաստանի եւ Ռուսաստանի հետ։ Ցուցարարների խոսքերով եթե իրենց պահանջները չիրականացվեն ապա նրանք կրկին հավաքվելու են մեկ շաբաթից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը