ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել արևածաղկի ձեթի իրացման մանրածախ գնի բարձրացում։ Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է հետևյալը.
Վերը թվարկված գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել ձեթի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (830-845 դրամ) արևածաղկի 1 լիտր ձեթի միջին մանրածախ գինը 2021 թվականի հունվարի 11-ին բարձրացել է միջինում 14%-ով (950-960 դրամ), իսկ այդ թանկացման համաչափությունը հստակ գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել առավել համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրություն։
Հարկ է նշել, որ 2020 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արևածաղկի ձեթի գների էական բարձրացումների հետևանքով խոշոր առևտրային ցանցերը և արտադրողները կնքել են համաձայնագրեր, որոնց համաձայն 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 1 լիտր արևածաղկի ձեթի մեծածախ առավելագույն գին է սահմանվել 95 ռուբլին, իսկ մանրածախ գին՝ 110 ռուբլին։
Նշենք նաև, որ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նույնպես տեղի էր ունեցել արևածաղկի ձեթի մանրածախ գների բարձրացում՝ միջինում 11%-ո, որի վերաբերյալ ՏՄՊՊՀ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը