22 12 2020

Եթե Փաշինյանը երկու ամիս էլ մնա իշխանության, հետո ում խնդրես, որ գա վարչապետ, չի գա. Իշխան Սաղաթելյան



Այս եղանակային պայմաններում, այս իրավիճակում մեր քաղաքացիներն այսօր առավոտից արձագանքեցին մեր կոչին և ամբողջ օրվա ընթացքում՝ շուրջ 8 ժամ եղան Հանրապետության Հրապարակում: Մենք երկու ժամ դադար տվեցինք, որոշներն առիթից օգտվեցին, մարդկանց քիչ քանակ նկարեցին սոցցանցերում տպավորություն ստեղծելու համար, բայց որպես օրվա ամփոփում՝ գնահատում եմ հաջողված: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ օրվա ընթացքում միացան բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ, և պարզապես ցանկանում եմ ևս մեկ անգամ ֆիքսել, որ մենք վճռական ենք, մեր քաղաքացիների հետ գիշերելու ենք Հրապարակում և վաղն առավոտից շարունակելու ենք ամբողջ Հայաստանով զանգվածային բողոքի ակցիաները, իսկ ժամը 4-ին կլինի հանրահավաք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ