«Ես ասում եմ հետևյալը՝ Շուշին պատերազմական թատերաբեմի է վերածվել, ով ոնց ուզում է թող հասկանա, ա՛յս է իրավիճակը։ Հիմա, հասկանում եք, չէ՞, ինչ է դա նշանակում․ պատերազմական ակտիվ գործողությունների տարածք է դարձել Շուշին, և մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում է տարբեր ուղղություններից, այդ թվում՝ նաև «թատերաբեմից»»,- Yerevan.Today ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի մարտական դիրքեր այցի մասին Արայիկ Հարությունյանի գրառումը, որում ընդգծվում է, որ ՊԲ մարտիկներն ու աշխարհազորայինները ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին, մեծ աժիոտաժ է առաջացրել, հատկապես այն պատճառով, նույն ժամին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակման բովանդակության հետ չի համընկնում։
Մենք Դավիթ Բաբայանին դիմել էինք՝ վերջ տալու համար Տարակարծություններին վերջ դնելու համար։ Ըստ էության, Դավիթ Բաբայանը հաստատեց նախագահ Հարությունյանի նկարագրությունը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը