18 06 2020

24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ

24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերի և մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպություններում իրականացված ստուգայցը փաստում է, որ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված պահանջները հիմնականում կատարվում են և նկատվում է խատումների նվազման միտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Արձանագրված խախտումները հիմնականում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ են կապված, իսկ դիմակ չկրելու, ձեռքի ախտահանիչների կամ ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության դեպքեր գրեթե չեն հանդիպում:

Նախորդ օրերին հայտնաբերված թերացումների հիմքով՝ այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների՝ խանութների, հանրային սննդի օբյեկտների, հացի և հրուշակեղենի արտադրությունների, գործունեությունը:

 

Լայնամասշտաբ ստուգայցերն ու անակնկալ շրջայցերը շարունակվելու են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ