Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, որը ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:
Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:
Հիվանդությունը, բարեբախտաբար, հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը