11 05 2020

ՄԻՊ-ին ուղղված դիմումների և բողոքների թիվն աճել է 3 անգամ. Արման Թաթոյան



Միայն դիմումների և բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է գրեթե 3 անգամ:

2019 թվականը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի: Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի  գործունեության հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման զեկույցը ներկայացնելիս:

«Միայն դիմումների և բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է գրեթե 3 անգամ: 2020 թվականն արդեն իսկ առավել ծանրաբեռնված է, հունվարի 31-ից մինչև ապրիլի  30-ը՝ այսինքն արդեն այս տարվա առաջին չորս ամիսներին միայն դիմումներն ու բողոքները 75 տոկոսով գերազանցում են նախորդ ամբողջ տարվա ընթացքում ստացած դիմումների ու բողոքների թիվը»,- նշեց Արման Թաթոյանը:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ