Հանրապետության տարածքում՝ հունվարի 18-ին Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝ Հունվարի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը